Քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այս հարցում, հետևաբար մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար։ Լրագրողների հետ ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով իրենց՝ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին չմասնակցելուն։
«Արձանագրել է պետք, որ հանձնաժողովը մատնված է անգործության և արդեն 7-րդ նիստն է գումարովում յոթն էլ մեկ օրակարգով, կոնկրետ մեկ հարցով և յոթն էլ արտահերթ։ Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող տագնապալի կոլապսային իրավիճակը կարծես թե հանձնաժողովին առանձնապես չի մտահոգում։
Մենք փորձեր արեցինք 3-4 անգամ բովանդակային և խորքային ուսումնասիրություն և քննարկում անցկացնել ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների և տեղի ունեցած հանցագործությունների ուսումնասիրության նպատոկվ, բոլոր փորձերը մերժվել են»։
Ամբողջականը՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը